«Չորրորդ իշխանություն». Աղվան Հովսեփյանը ցանկանում է պատգամավոր դառնալ

«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն նախագահ Աղվան Հովսեփյանը այս օրերին զբաղված է ռեյտինգային ցուցակում սեփական անձը տեսնելու լոբբինգով։ Բանն այն է, որ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահը պատրաստվում է Արագածոտնի տարածաշրջանից ռեյտինգային ցուցակով դառնալ պատգամավոր։ 

«Հիշեցնենք, որ նախկինում այս տարածաշրջանից Աղվան Հովսեփյանի «դաբրոյով» մեծամասնական ընտրակարգով երկու անգամ պատգամավոր էր դարձել ծնունդով ապարանցի Լյովա Խաչատրյանը։ Այնուհետև նրա հարաբերությունները խզվել էին այն ժամանակ դեռևս գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ, և Արագածոտնի մարզից պատգամավոր էր դարձել Հովսեփյանի մտերիմներից «Տիգրան մեծ» տպարանի սեփականատեր Վրեժ Մարկոսյանը։

Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որ Ապարանի ՀՀԿ ռեյտինգային ցուցակում չեն լինելու ոչ Լյովա Խաչատրյանը, ոչ էլ Վրեժ Մանուկյանը։ Այս ֆոնին Աղվան Հովսեփյանի թեկնածությունն է առաջ մղվել։ Այնպես որ, Ապարանի տարածաշրջանից ՀՀԿ ռեյտինգային ցուցակում Աղվան Հովսեփյանի հայտնվելը ընդամենը տեխնիկական խնդիր է»,- գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում