«Առավոտ». Վարչապետն էլ փոխվեց, բայց հաշմանդամ օդաչուների իրավունքները չեն վերականգնվում

Հաշմանդամ օդաչուները մոտ 10 տարի է՝ բողոքի ցույցեր են անում կառավարության շենքի առջև. այդ ընթացքում վարչապետներ են փոխվում, սակայն իրենց կյանքը չի փոխվում, միայն շարքերն են նոսրանում. գրել է «Առավոտ»-ը:

Տարեց ցուցարարները երեկ -10 աստիճան ցրտից չընկրկելով՝ կրկին բողոքի ակցիա էին անում. ասում էին՝ «Ուզածներս ի՞նչ է որ՝ վերականգնել մեր խախտված իրավունքները»: Բայց դե, մենեջեր-վարչապետին այդ իրավունքների վերականգնումն ավելի շատ դրամական արտահայտությամբ կհետաքրքրի, թիվը փոքր չէ:

«Հայկական ավիաուղիների» նախկին օդաչուները աշխատանքի ընթացքում հաշմանդամություն են ձեռք բերել և նրանց վնասի փոխհատուցում պետք է տրամադրվեր, սակայն ընկերության լուծարումից հետո այդ գումարը գրվեց «սառույցին»: Նախկին օդաչուները պահանջում են՝ կառավարությունը պետք է ստանձնի այդ պարտավորությունն ու իրենց փոխհատուցում տրամադրի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում