«Հրապարակ». Մամուլի ներկայացուցիչներին իրենցով են անում

«Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն անցած կիրակի մեդիայի մի շարք ներկայացուցիչների՝ խմբագիրներ, հաղորդավարներ, լրագրողներ՝ մոտ 40 հոգու, հրավիրել էր «Թբիլիսո» ռեստորան՝ իր ձեռքով պատրաստված խաշ-խորոված փարթիի։ Ռեստորանի տարածքը, ինչպես հայտնի է, պատկանում է Մանուկյանին։ Միջոցառումից օրեր առաջ էլ նախկին նախարարի ծնունդն էր, և, ահա, Մանուկյանը երկուսը մեկում է արել, հետին թվով նշել են նրա տարեդարձը, առաջ նայելով՝ Ամանորը։ Դատելով Ֆեյսբուքում տարածված լուսանկարներից՝ խնջույքը ջերմ մթնոլորտում է անցել։ Ըստ ամենայնի՝ ընտրություններին ընդառաջ Մանուկյանը ցանկանում է ջերմ հարաբերություններ հաստատել լրատվամիջոցների հետ, իշխանություններին էլ հասկացնել, որ կարող ուժ է։ Ի դեպ, նույն՝ կիրակի օրը, ռեստորաններից մեկում ճաշկերույթի են մասնակցել նաև նախարարությունների մամուլի խոսնակները, լրատվականների աշխատակիցները, կառավարության մամուլի պատասխանատուները»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում