Թրամփը Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում նշանակել է Շոն Սփայսերին

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 22-ին նոր վարչակազմում Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում նշանակել է իր անցումային թիմի ներկայացուցիչ Շոն Սփայսերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է հանրապետականի տարածած հայտարարության մեջ:

Թրամփը նաեւ Հոուփ Հիքսին նշանակել է Սպիտակ տան ռազմավարական կապի տնօրեն, Ջեյսոն Միլլերին՝ հաղորդակցությունների գծով տնօրեն, իսկ Դեն Սքավինոյին՝ սոցիալական ցանցերի գծով տնօրեն: Թրամփը նաեւ նրանց դարձրել է իր օգնականներ:

«Շոնը, Հոուփը, Ջեյսոնը եւ Դենն իմ շտաբի հանգուցային անդամներն էին ընտրարշավի ընթացքում եւ անցումային թիմում»,– նշել է ընտրված նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում