Իրանը ձգտում է մերձենալ Եվրասիական տնտեսական միությանը. Ռոուհանի

Իրանը ձգտում է մերձենալ Եվրասիական տնտեսական միությանը եւ ազատ առեւտուր անել միավորման հետ: Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին Ղրղզստանի իր պաշտոնակից Ալմազբեկ Աթամբաեւի հետ Բիշքեկում կայացած հանդիպմանը: «Մենք ցանկանում ենք ազատ առեւտրի հասնել այդ միության հետ»,- ասել է Ռոուհանին:

Նրա խոսքով՝ իրանական կողմն ակնկալում է, որ այդ հարցը կքննարկվի ԵԱՏՄ-ի առաջիկա գագաթնաժողովում, որը նշանակված է դեկտեմբերի 26-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում