Թրամփը դեմ է արտահայտվել պաշտոնակալության ճոխ արարողություն անցկացնելուն եւ հայտնիների ներկա լինելուն

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր պաշտոնամուտի արարողությունը ճոխ չի լինելու, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նա Twitter-ում գրել է, որ իր պաշտոնակալության արարողությանը «չեն լինելու «A» կատեգորիայի հայտնիներ», որոնք փորձում են հրավիրատոմսեր ստանալ:

Թրամփն առիթը բաց չի թողել հիշատակելու համանման միջոցառումը, որն ընտրություններում իրեն տանուլ տված Հիլարի Քլինթոնը կազմակերպել էր իր կողմնակիցների համար: Նա գրել է. «Տեսեք՝ նրանք ի՞նչ արեցին Հիլարիի համար: Ոչինչ»:

Ընտրված նախագահի անցումային թիմում հայտնել են, որ արարողությանը հրավիրված են միայն մի քանի արտիստներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում