AM | RU | EN
USD
EUR
RUB

Հայաստանում Էլեկտրաէներգիայի սակագները նվազեցին

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները վերանայվեցին: Սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեց 1.22 դրամով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում սահմանվեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները: 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար 1 կՎտժ-ի համար ցերեկային սակագինը կլինի 33.48 դրամ, գիշերային սակագինը` 29.48 դրամ: 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար 1 կՎտժ-ի համար սահմանվեց ցերեկային սակագին` 35.98 դրամ, գիշերային սակագին` 31.98 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը կլինի 41.98 դրամ, գիշերային սակագինը՝ 31.98 դրամ: Ինչ վերաբերում է 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողներին (բնակ չության զգալի հատվածը), ապա ցերեկային սակագին սահմանվեց 44.98 դրամ` նախկին 46.2-ի դիմաց, գիշերային սակագին` 34.98 դրամ:

Հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար էլ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը կլինի 40 դրամ, գիշերային սակագինը` 30 դրամ:

«Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացի վրա մի քանի գործոններ են ազդել, բայց հիմնականում ջերմակայաններին մատակարարվող գազի սակագների նվազեցումն է»,-ասաց Գարեգին Բաղրամյանը: Անդրադառնալով սպառողների իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների այն դիտարկմանը, թե հնարավոր էր սակագինն ավելի նվազեցնել, Գարեգին Բաղրամյանը նշեց, որ նման հարց բարձրացնողները դիտարկում են մեկ գործոն, բայց սակագների վերանայման համար անհրաժեշտ է դիտարկել ամբողջ շրջանակը: Ըստ նրա` այդ դեպքում հնարավոր է եղել սակագինն իջեցնե լ 1.22 դրամով: Այն հարցին, թե հնարավոր է հաջորդ տարի ևս սակագինը վերանայվի, Գարեգին Բաղրամյանը նշեց, որ ուսումնասիրությունները ցույց կտան:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի խոսքով, իրենց ընկերության գործառույթների մեջ չի մտնում սակագների սահմանումը:

«Դա հանձնաժողովի գործառույթն է: Ես տեսնում եմ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կատարում է, բոլոր քայլերը, որ սակագները միտված լինեն նվազեցմանը, հարմար լինեն բնակչությանը»,-ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենը:

Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի փետրվարի 1-ից:

Լրահոս
Հայոց ցեղասպանության մասին նյութի պատճառով Ադրբեջանում փակվել է ТНТ հեռուստաալիքը Գյումրիում ռուս զինծառայողի ենթադրյալ սպանության կասկածյալը բերման է ենթարկվել.նա 20-ամյա երիտասարդ է (թարմացված) Կառավարության ծրագրերն ուղղված են գյուղատնտեսության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը. ՀՀ վարչապետ Պատվաստումների շնորհիվ Հայաստանում 17 անգամ նվազել են ռոտավիրուսով պայմանավորված հոսպիտալացումները «Երկիր Ծիրանի» կուսակցությունը կմիանա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթին Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Մյունխենի սիմֆոնիկ նվագախումբը Տարոն Մարգարյանը խոստանում է վերանայել բոլոր ոլորտները, որոնցից քաղաքացիները գոհ չեն Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ավստրիական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽ պատգամավոր Ֆրանկ Էնգելին «Ելք»-ի օգտին քվեարկությունը դրական փոփոխությունների շարունակություն է. Փաշինյանը հանդիպեց ավանցիներին Երևանում աշակերտները զինտեխնիկայի կորուստն էապես նվազեցնող ռոբոտ են ստեղծել. բացահայտումներ ցուցահանդեսից Գերմանացիները հորդորում են Էրդողանի աջակից գերմանաբնակ թուրքերին լքել այդ երկիրը Թուրքիան պետք է փոխհատուցի իր արարքների համար. Ջեյմս Կրոմվելի հարցազրույցը «Խոստումը» ֆիլմի մասին ՄԻՊ-ի զեկույցում տեղ գտած առանձին ձևակերպումներ զուրկ չեն զգացմունքայնությունից. ՀՀ ոստիկանության արձագանքը Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալ քրգործով մեկ անձ ձերբակալվել է Երևանում ապրիլի 24-ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ Մարսելում բացվել է Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակը Թուրքիայում քրդերի հետ բախման հետևանքով թուրք զինվոր է սպանվել Նախարարը հյուրընկալել է Սան Խոսեի պետական համալսարանի նախագահին Հայոց ցեղասպանության զոհերի շտեմարանում արդեն տասնյակ հազարավոր մարդկանց անուններ են ընդգրկվել Մազարի Շարիֆի բազաներից մեկի վրա հարձակումից հայ խաղաղապահները չեն տուժել Հայ ժողովուրդը շարունակում է արդարություն պահանջել. Արամ Ա-ի ապրիլի 24-ի պատգամը Գյուլենի շարժման անդամ լինելու մեղադրանքով Թուրքիայում 42 հոգի է ձերբակալվել Ցեղասպանությունների ճանաչման հարցում Թուրքիան ամենավատ օրինակն է. Եվրոպայի հակառասիստական շարժման նախագահ Քաղաքացուն առևանգելու համար մեղադրանք է առաջադրվել 2 անձի Հայաստանը պետք է ստանձնի Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման գործընթացի համակարգումը. Արմեն Մարուքյան Բիբլոս քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես է բացվել Երևանցիների մեծամասնությունը կրկին կքվեարկի Տարոն Մարգարյանի օգտին. Gallup- ի հարցման արդյունքները Հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին ու նրանց ժառանգներին. Ջասթին Թրուդո Բարելավվել է Արցախի հրշեջ-փրկարարական ջոկատների տեխնիկական հագեցվածությունը ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայում ավարտվել է ուսուցման աշխատանքների ստուգման գործընթացը Անվճար երթուղիներն ապրիլի 24-ին այցելուներին կտեղափոխեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Անվճար երթուղիներն ապրիլի 24-ին այցելուներին կտեղափոխեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Մեկնարկել են «Անվտանգ Հայաստան» խորագրով միջազգային ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները Նավթի գները նվազել են Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով 3 հոգի մահացել են 2017-ի առաջին եռամսյակում արձանագրվել են տնտեսական հուսադրող ցուցանիշներ. Վարչապետն այցելել է Տնտեսական զարգացման նախարարություն Հայ համայնքը Երուսաղեմում թուրքական հյուպատոսարանի դիմաց բողոքի ակցիա կանցկացնի «Ֆրանսիայի ընտրություններում Մարին Լը Պենի հնարավորությունները անուղղակիորեն ավելացել են».Նարեկ Գալստյան Վայոմինգ նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan