Ստամբուլում ԻՊ-ի անդամ լինելու կասկածանքով 31 մարդ է ձերբակալվել

 Ստամբուլի հանրապետական դատախազությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողության շրջանակում նոր ձերբակալություններ է իրականացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեղադրանքով ձերբակալվել է 31 մարդ: Եվս 10 կասկածյալի ձերբակալել չի հաջողվել, քանի որ նրանք իրենց հասցեներում չեն եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում