AM | RU | EN
USD
EUR
RUB

ՏՀՏ-ն կարող է հանդիսանալ այն լոկոմոտիվը, որը կփոխի և´ տնտեսությունը, և´ միջավայրը, և´ մշակույթը. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) բնագավառի զարգացման վերաբերյալ հերթական քննարկումը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել ՏՀՏ ոլորտի կարճաժամկետ և երկարաժամկետ զարգացման վերաբերյալ առաջարկությունների ամփոփման և ծրագրերի մշակման ընթացքի մասին: Տեղեկացվել է, որ այժմ այս ուղղությամբ քննարկումներ են ընթանում շահագրգիռ գերատեսչությունների և ոլորտի ներկայացուցիչների համատեղ աշխատանքային խմբի շրջանակում:

Կարեն Կարապետյանը կարևորել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը ոլորտի առաջընթացը հաջողելու գործում և ՏՀՏ ներկայացուցիչների նման մտածելակերպ, քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդկանց թվի ավելացումը:

«Ես ձեզ հետ շատ մեծ հույսեր եմ կապում. դուք կարող եք հանդիսանալ այն լոկոմոտիվը, որը կփոխի ´ տնտեսությունը, և´ միջավայրը, և´ մշակույթը», - նշել է կառավարության ղեկավարը և պատրաստակամություն հայտնել օժանդակել կառուցողական բոլոր նախաձեռնություններին:

Նախատեսվում է 2017 թ. հունվարի կեսերին վարչապետին ներկայացնել աշխատանքների արդյունքները և առարկայական ծրագրերի փաթեթ՝ կոնկրետ միջոցառումներով:

Լրահոս
Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը նվիրաբերվում է «Ազնավուրը» հիմնադրամին Ղազախական ավիաընկերությունը հայտարարել է Աստանա-Երևան ուղիղ չվերթներ բացելու մասին Գերմանիան հրաժարվել է Թուրքիային վաճառել վնասված ռազմատեխնիկան վերականգնելու համար անհրաժեշտ մասերը Արցախ այցելած բլոգերը ծավալուն հոդված է հրապարակել Ալժիրի հայտնի MENADEFENSE կայքում ՀՀ Նախագահի հրամանագրով Վահե Հարությունյանը նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ PKK ղեկավարներից մեկը սպառնացել է Թուրքիայի հանրաքվեում «այո» քվեարկողներին Կարեն Կարապետյանն անդրադարձել է Սամվել Բաբայանի ձերբակալությանը Հայտնի է Լոնդոնի ահաբեկչության հեղինակի ինքնությունը Նախագահը ընդունել է ՌԴ Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գլխավոր տնօրենին և «Առաջնորդների ակումբ»-ի նախագահին ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ ընտրությունների քվեաթերթիկի նմուշը ՀՀ համախառն միջազգային պահուստները նվազել են 41 մլն դոլարով Վարչապետը հորդորեց ընկերություններին արտոնություններ տրամադրելու գործընթացն իրականացնել սեղմ ժամկետում Դոլարն արժևորվել է, ռուբլին, եվրոն ու ֆունտը` արժեզրկվել ԱՀ Նախագահը և ՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկել են արտաքին քաղաքական ոլորտում փոխգործակցության հարցեր Հայտնի ադրբեջանցի իրավապաշտպանն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ ԿԸՀ-ն բավարարեց պատգամավորի մի խումբ թեկնածուների ինքնաբացարկի դիմումները Հենրիխ Մխիթարյանը բարեգործական այց կատարեց պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն Ռուսական կողմը պարզաբանել է ՌԴ գործերի հավատարմատարին Թուրքիայի ԱԳՆ կանչվելու պատճառները Բյուջեն արդյունավետ տնօրինելու համար առողջապահության նախարարությունը քննարկում է նոր նախագծեր ՊԵԿ բարեփոխումների երկրորդ փուլը ենթադրում է տնտեսական աշխուժացում ՀՀ ԱԱԾ-ն աշխատում է Վրաստանի իրավապահների հետ «Իգլա» համալիրի՝ ՀՀ տեղափոխելու նախնական տվյալների հավաստիությունը ստուգելու համար ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության հետ քննարկվել է Հայաստանում ՄՏԿ-ի ստեղծման հնարավորությունը Արցախի նախագահն ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի դասախոսների ու ուսանողների Հայաստանն առաջնային դեր ունի ֆրանկոֆոն տարածքի ստարտափների զարգացման համար Հրապարակվել է Լոնդոնի Վեստմինսերյան կամրջին ահաբեկչական գրոհի տեսանյութը Եվրահանձնաժողովը բացատրություն է պահանջել Էրդողանի հայտարարության առնչությամբ Թուրքիան հրաժարվում է քրդերի հետ միասին մասնակցել Ռաքքայի ազատագրմանը Թբիլիսիում կառուցվելու է կառավարական թաղամաս Հստակ տրամադրված ենք բիզնեսի համար ապահովել առավել բարենպաստ պայմաններ. Կարեն Կարապետյան Աբու Դաբիում կայացած հայ֊էմիրաթական ներդրումային համաժողովը նոր լիցք է հաղորդել երկու երկրների գործարար շրջանակներին Սփյուռքի հետ համատեղ համագործակցության մասին հրաման ստորագրվեց երեք նախարարությունների միջև Սուրեն Կարայանը և ԱՄԷ Էկոնոմիկայի նախարարը քննարկել են հայ-էմիրթական ներդրումային հիմնադրամի ստեղծումը Վարչապետը հանձնարարել է արագացնել Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացը Լոնդոնում կատարված ահաբեկչությունից տուժել են 11 երկրների քաղաքացիներ 2017թ.-ին ևս Ընտանեկան դրամագլուխը կարելի է տնօրինել ամսական առավելագույնը 25000 դրամի չափով Հայկական երկրորդ ավիափոխադրողը թռիչքներ կիրականացնի Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ՊԵԿ փոխնախագահն առանձնացնում է հարկային և մաքսային բարեփոխումների առաջին փուլի ձեռքբերումները Վառելքի յուրացում ՊՆ զորամասից. մեղադրանք է առաջադրվել 6 անձի Ադրբեջանի ընդդիմադիրները որոշել են համազգային հանրահավաք կազմակերպել ԻՊ-ն ստանձնել է Լոնդոնում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը. Sky News Arabia
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan