Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ ասուլիսը (ուղիղ միացում)

Մոսկվայում՝ Միջազգային առևտրի կենտրոնում, ընթանում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ ասուլիսը:

Վերջին տարիներին մամուլի ասուլիսը պարբերաբար անցկացվում էր հինգշաբթի օրերին, սակայն, ինչպես հաղորդվել է ավելի վաղ, 2016 թվականի ասուլիսը տեղափոխվել է ուրբաթ:

Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ դեկտեմբերի 22-ին Պուտինը մասնակցելու էր Թուրքիայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին նվիրված սգո արարողություններին, ինչի պատճառով Նախագահի մեծ մամուլի ասուլիսը կկայանա դեկտեմբերի 23-ին:

Ասուլիսի հիմնական թեման կլինի սոցիալական ոլորտը: «Գլխավոր թեման մեր ներռուսաստանյան կյանքն է, տնտեսությունը, սոցիալական ոլորտը: Շատ հարցեր կլինեն նաև Սիրիայի վերաբերյալ»,- ասել էր Պեսկովը:

Միջոցառմանը հավատարմագրվել է ավելի քան 1.400 լրագրող:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում