Բեռլինի ահաբեկչության կասկածյալն սպանվել է Միլանում տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում

Թունիսցի Անիս Ամրին, որին կասկածում են դեկտեմբերի 19-ին Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառում ահաբեկչական գործողություն իրականացնելու մեջ, սպանվել Է Իտալիայի Միլան քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իտալիայի հատուկ ծառայությունների աղբյուրների:

Իտալիայի ներքին գործերի նախարար Մարկո Մինիտին պատրաստվում Է անցկացնել արտակարգ մամուլի ասուլիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում