Արցախի նախագահն ընդունել է «Գրանդ Հոլդինգ» և «Մասիս Տոբակո» ընկերությունների ղեկավարներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է «Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահ Միքայել Վարդանյանին եւ «Մասիս Տոբակո» ընկերության տնօրեն Հովհաննես Թադեւոսյանին:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ներդրումային եւ բարեգործական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահ Սահակյանը նշել է, որ ծխախոտաբուծությունն Արցախում դարձել է գյուղատնտեսության ամենադինամիկ զարգացող ուղղություններից մեկը՝ կարեւորելով այստեղ «Գրանդ Հոլդինգ» ընկերության դերակատարությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում