Ադրբեջանում քաղաքացիական ակցիայի ժամանակ ձերբակալվել է 35 մարդ
23/12/2016 19:52
Նմանատիպ
Ադրբեջանի Բիլասուվարի շրջանի բնակիչները` էլեկտրաէներգիայի սակագների թանկացումից հետո հրաժարվելով վճարել սպառած էլեկտրաէներգիայի համար, բողոքի ակցիա են կազմակերպել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ակցիայի մասնակիցները ցանկացել են փակել Իմիշլի-Բիլասումար ավտոճանապարհը:
Ակցիայի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ վեճ է բռնկվել, ինչի արդյունքում 9 ոստիկան ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ ակցիա իրականացնող 35 մարդ ձերբակալվել է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում