Ադրբեջանը 2 ամսում վաճառել է իր ոսկու պահուստների 12 տոկոսը

Արժույթի միջազգային հիմնադրամը ներկայացրել է ոսկու համաշխարհային շուկայում 2016-ի նոյեմբերի դրությամբ տիրող իրավիճակը արտացոլող զեկույց:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ներկայացված զեկույցի համաձայն` Ադրբեջանը վերջին երկու ամսում իր ոսկու պահուստներից վաճառել է 95 հազար ունցիա (2,6 տոննա) կամ ոսկու ընդհանուր պահուստների 12 տոկոսը:

Ոսկու համաշխարհային խորհրդի վերջին զեկույցի համաձայն` Ադրբեջանի ոսկու ընդհանուր պահուստները կազմում են 30,2 տոննա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում