«Հայկական ժամանակ». Արայիկ և Արամայիս Գրիգորյանները պատգամավոր դառնալու ցանկություն ունեն

Նախընտրական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում առաջադրվելու ցանկություն ունեն «Ավշարի» գործարանի սեփականատերեր Արայիկ և Արամայիս Գրիգորյան եղբայրները։ ՀՀԿ-ում դեռ չեն որոշել՝ որն ինչ ընտրակարգով է առաջադրվելու. գրել է «Հայկական ժամանակ»-ը:

«Կառավարության փոփոխությունից հետո Արամայիս Գրիգորյանն ազատվեց բնապահպանության նախարարի պաշտոնից, և կարծիք կար, որ նա կնշանակվի Արարատի մարզպետ, բայց այդպես չեղավ։ Իսկ Արայիկ Գրիգորյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է դարձել Արարատի մարզի թիվ 18 ընտրատարածքից։ 2017թ. ինչպե՞ս է որոշվելու եղբայրների հարցը, չէ՞ որ նրանք երկուսով չեն կարող ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել նույն ընտրատարածքում։

Թերթի հարցին՝ արդյոք նրանցից մեկը տեղ կգտնի՞ ՀՀԿ համամասնական ցուցակում, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը պատասխանել է, թե ամեն ինչ հնարավոր է, դեռ չեն որոշել այդ հարցը։

Իսկ միգուցե Արայիկ Գրիգորյանը նախկինի նման ՀՅԴ-ի՞ հետ մասնակցի ընտրություններին։ «Մի շտապեք, շուտով ամեն ինչ պարզ կլինի»,- հորդորել է Թադևոսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում