Զինվորներին Արցախ տեղափոխող ավտոբուսն ամբողջությամբ այրվել է

Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 23-ին, ժամը 15.55-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Երասխավան գյուղի մոտակայքում այրվում է ավտոբուս, գրում է NEWS.am-ը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երեւան-Երասխ ավտոճանապարհի 69-րդ կմ-ին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.24-ին, մարվել` 16.50-ին:

Այրվել է զինվորներին Արցախ տեղափոխող «Mitsubishi Rosa» մակնիշի 23 OU 437 համարանիշի ավտոբուսն՝ ամբողջությամբ (վարորդ՝ 1971 թ. ծնված Հ. Ս.):

Պարույր Սեւակ գյուղի գյուղապետ Էդուարդ Ստեփանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ զինվորներին տեղափոխող ավտոբուսի այրվելու հետեւանքով որեւէ զինվոր չի տուժել: «Ավտոբուսը երեւի ինչ-որ մի դեֆեկտ ունեցել է. ընթացքի ժամանակ հրդեհ է սկսվել: Հավանական է գազի բալոնն է խնդիր ունեցել եւ բռնկվել է»,-ասաց նա՝ հավելելով, որ զինվորների համար ուրիշ ավտոբուս է եկել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում