Թրամփը կիսել է Պուտինի արտահայտած կարծիքը

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, որը կապված է Դեմոկրատական կուսակցության և նրա թեկնածու Հիլարի Քլինթոնի ընտրություններին մասնակցելուն: 

«Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հիլլարիի և դեմոկրատների վերաբերյալ. “Իմ կարծիքով, դա նվաստացուցիչ է: Պետք է կարողանալ պարտվել արժանապատվորեն”: Շատ ճիշտ է»,- գրել է Թրամփը իր Twitter-ի էջում:

Դեկտեմբերի 23-ին Վլադիմիր Պուտինը մեծ մամլո-ասուլիսի ժամանակ, կարծիք է արտահայտել ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ներկայիս դիրքորոշման վերաբերյալ, հավելելով, որ նրանք, փորձում են իրենց ողջ անհաջողությունները բարդել արտաքին գործոնների վրա, իսկ դա պատվաբեր չէ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում