Օլանդն ընդգծել է իր անձնական պարտավորությունը ղարաբաղայան հակամարտության կարգավորման գործում

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ընդգծել է Ֆրանսիայի և անձամբ իր ստանձնած պարտավորությունը` բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորման հասնելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին Օլանդը նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված ուղերձում:

«Ֆրանսիան և ես անձամբ արտավորություն ենք ստանձնել բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորման հասնելու հարցում»,– նշել է Օլանդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում