Թուրքիայում իշխող կուսակցության ներկայացուցիչ է սպանվել

Թուրքիայում սպանվել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Անկարայի նահանգի Չանկայա շրջանի տեղական գերասենյակի փոխնախագահ Յըլմազ Բուլթունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Տեղեկությունների համաձայն` տունդարձի ճանապարհին 4 զինված անձինք մեքենայից կրակ են բացել Բուլթունի ուղղությամբ, ինչի արդյունքում նա, տեղափոխվելով հիվանդանոց, մահացել է:

Մարդասպանները դեռեւս չեն բացահայտվել:

Սպանության հանգամանքները ճշտելու ուղղությամբ քննություն է ընթանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում