ԶԼՄ-ներն իմացել են Մերկելի սուբծննդյան մենյուն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեկտեմբերի 23-ին մամուլի ասուլիսից հետո Սուրբ Ծնունդից առաջ ուղևորվել է սուպերմարկետ և ձեռք բերել կարտոֆիլ, կաթնաշոռ, կարագ, պղպեղ և մեկ տուփ շոկոլադ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Bild թերթը:

Ինչպես ընդգծում է աղբյուրը, այս տարի Մերկելի սեղանին չի լինի ոչ սուրբծննդյան սագ, ոչ կարպ, ոչ գինի: Կանցլերը կվայելի 300 գրամից մի փոքր ավելի Mon Chéri շոկոլադ: Մերկելի գնումների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 100 եվրո:

«Տոնական ոչ մի յուրահատկություն, կանցլեր Մերկելի գնումների սովորական ցանկը սա է»,– թերթը մեջբերել է սուպերմարկետի վաճառողի խոսքը:

Ընդգծվում է, որ տարվա ընթացքում կանցլերն այդ սուպերմարկետ է այցելել 30 անգամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում