Երևանում տեղի ունեցավ Շին-կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի բացումը (տեսանյութ)

Այսօր Երևանում տեղի ունեցավ Շին-կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի բացումն ու Հայաստանում մեծ վարպետ, սենսեյ Մուրադ Քսպոյանի գործունեության 20 ամյակը:

Times.am-ի թղթակցի փոխանցմամբ, բացման արարողությանը ներկա էին բազմաթիվ հյուրեր Հայաստանից և Արցախից: Մուրադ Քսպոյանի ելույթից հետո, ֆեդերացիայի սաները ցուցադրեցին իրենց մարզական ունակություններն ու կարատեի տարբեր հնարքներ:

Քսպոյանի փոխանցմամբ ֆեդերացիան իր առջև նպատակ է դրել հաղթանակներ նվաճել ոչ միայն եվրոպայի, նաև աշխարհի առաջնություններում:

Վերջում պատվոգրեր շնորհվեցին ֆեդերացիայի լավագույն սաներին, այդ թվում եվրոպայի չեմպիոն Նաիրի Մելիքյանին:

«Ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանն աջակցելու համար շնորհակալական պատվոգրեր շնորհվեցին նաև ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին, ՀՀ սպորտի և երիտասարդության նախկին նախարար Գաբրիել Ղազարյանին, «Մաքուր Երկաթ» ԲԲԸ տնօրեն Կարեն Հակոբյանին, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամին, իդեմս Վահե Հակոբյանի և «Ասպար Արմս» ՍՊԸ-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում