Պուտինը դեկտեմբերի 26-ը համազգային սգո օր է հայտարարել

Երկուշաբթի՝ դեկտեմբերի 26-ը Ռուսաստանում հայտարարված է համազգային սգո օր ի հիշատակ Տու-154-ի ավիավթարի հետևանքով զոհվածների, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս» -ը, Պուտինը հայտարարել է, որ Տու-154-ի աղետի պատճառները մանրազնին կհետաքննվեն։ «Կիրականացվի աղետի պատճառների մանրազնին հետաքննություն և կարվի ամենը՝ զոհվածների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար»,- նշել է ՌԴ նախագահը։

«Կառավարությանը հանձնարարվել է ստեղծել հանձնաժողով, որը կգլխավորի տրանսպորտի նախարարը»,- հավելել է Վլադիմիր Պուտինը։

Նա մեկ անգամ ևս ցավակցություն է հայտնել այն ռուսաստանցիների հարազատներին, որոնք զոհվել են այդ վթարից։

Սև ծովի ջրատարածքում ՏՈՒ-154 օդանավի կործանման հետևանքով զոհվել է 84 ուղևոր և անձնակազմի 8 անդամ։ Նավակողին էին զինծառայողներ, Ալեքսանդրովի անվան անսամբլի երաժիշտները և 9 լրագրող (3-ական լրագրող ՌԴ Առաջին ալիքից, «Զվեզդա» և ՆՏՎ հեռուստաալիքներից)։ Արտիստները մեկնում էին «Հմեյմիմ» ավիաբազա (Սիրիա)՝ շնորհավորելու ՌԴ օդատիեզերական ուժերի այնտեղ գտնվող զինծառայողներին։

ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռշը ռադիոտեղորոշման ռադարներից կորել է Ադլեր քաղաքի օդանավակայանից պլանային թռիչքի սկսելուց երկու րոպե հետո՝ Մոսկվայի ժամանակով ժամը 5։40-ին։ Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է ծովն ընկած հանրանավում գտնված ուղևորների և անձնակազմի անդամների ցուցակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում