Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը ցավակցել է Պուտինին Սև ծովում ռուսական ինքնաթիռի կործանման առնչությամբ: Երկու երկրի ղեկավարները մտքեր են փոխանակել Սիրիայում հրադադարի ռեժիմը ողջ երկրով տարածելու անհրաժեշտության մասին:

Հեռախոսազրույցի ընթացքում կապի մեջ է եղել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում