Ռուսաստանում համազգային սուգ է

Ռուսաստանում դեկտեմբերի 26-ին համազգային սուգ է Սեւ ծովում ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռի աղետի զոհերի հիշատակին: Ողբերգության հետեւաքով զոհվել է 92 մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրին համապատասխան՝ երկրի ողջ տարածքում խոնարհված են պետական դրոշները, իսկ մշակութային հիմնարկությունները եւ հեռուստառադիոընկերությունները չեղյալ են հայտարարել նախատոնական ժամանցային միջոցառումներին ու հաղորդումները: Սգո օրը հեռուստաալիքները եթերից կհանեն նաեւ գովազդը:

Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու բոլոր տաճարներում հոգեհանգստյան արարողություններ կանցկացվեն ավիաաղետի զոհերի հիշատակին:

Մոսկվայից Սիրիա ուղեւորված ինքնաթիռը դեկտեմբերի 25-ի վաղ առավոտյան կործանվել է Ադլերի օդանավակայանից թռիչքից մի քանի րոպես անց, որտեղ այն լրալիցքավորվել էր: Օդանավում եղել են զինծառայողներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ եւ Ա. Վ. Ալեքսանդրովի անվան անսամբլի 60-ից ավելի մասնակիցներ, ներառյալ անսամբլի ղեկավար Վալերի Խալիլովը: Նրանք ուղեւորվում էին «Հմեյմիմ» ավիաբազա՝ շնորհավորելու Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի զինծառայողներին գալիք տոների առթիվ: Ավիաղետի հետեւանքով զոհվել են նաեւ ՌԴ պաշտպանության նաշարարության մշակույթի դեպարտամենտի տնօրեն Անտոն Գուբանկովը եւ հասարակական գործիչ Ելիզավետա Գլինկան, որն ավելի հայտնի էր որպես բժիշկ Լիզա:

ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ Տու-154-ի բեկորները գտնվել են Սոչիի ծովափից 1,5 կմ հեռավորության վրա, 50-70 մետր խորության վրա: Ըստ վերջին տվյալների՝ հայտնաբերվել են 11 զոհվածների մարմիններ: Որոնողական գործուղությունը շարունակվում է: Ներկա պահին Տու-154-ի կործանումից փրկվածների վերաբերյալ տեղեկատվություն չկա:

ՌԴ նախագահի հրամանագրով ստեղծվել է ավիաաղետի հետաքննության կառավարական հանձնաժողով, որը գլխավորել է տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում