Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության փոխնախագահը

Դիարբեքիրի հանրապետական դատախազության կողմից տարվող հետաքննության շրջանակում ձերբակալվել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Այսել Թուղլուքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է CNN Turk-ը:

Ձերբակալությունը տեղի է ունեցել Անկարայում: Դեռևս հայտնի չէ, թե ինչում է մեղադրվում ընդդիմադիր գործիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում