Ահաբեկչության վարկածը որպես հիմնական չի դիտարկվելու Տու-154-ի կործանումը հետաքննելիս

Տու-154-ի կործանումը հետաքննելիս ահաբեկչության վարկածը որպես հիմնական չի դիտարկվելու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին, հայտնել Է հատուկ ծառայությունների աղբյուրը:

Նրա խոսքով՝ «Տու-154 ինքնաթիռը մեկնել է Չկալովսկի օդանավակայանից, որտեղ ուղեւորներն ու բեռը մանրազնին ստուգվել են»: «Պլանավորվում էր նրա լրալիցքավորումը Մոզդոկում, բայց եղանակային պայմանների պատճառով այն տեղափոխվել է Ադլեր, ուստի վաղօրոք տեղեկություններ չեն եղել այն մասին, որ ինքնաթիռը լրալիցքավորվելու է Սոչիի օդանավակայնում»,- պարզաբանել է նա:

Աղբյուրն ընդգծել է, որ Ադլեր ժամանելուց հետո ինքնաթիռը վերցվել էր հսկողության տակ: «Օդանավ են բարձրացել միայն երկու սահմանապահներ եւ մեկ մաքսավոր, իսկ ինքնաթիռից դուրս Է եկել միայն շտուրմանը՝ հսկելու լիցքավորումը»,– հայտնել է աղբյուրը:

Այդպիսով, ինչպես ընդգծել է հատուկ ծառայությունների աղբյուրը, «ներկա պահին ահաբեկչության օգտին վկայող տվյալներ չկան, եւ անվտանգության մարմիններն ու հետաքննությունը այդ վարկածը որպես հիմնական դեն դիտում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում