Ելիզավետա Գլինկայի անունով կկոչեն ՌԴ պաշտպանության նախարարության բուժհիմնարկներից մեկը

Ելիզավետա Գլինկայի գործը ավարտին կհասցվի, նրա անունով կկոչեն ՌԴ պաշտպանության նախարարության բուժհիմնարկներից մեկը: Այդ մասին հայտնել Է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ռուսլան Ցալիկովը:

«Արդար օգնություն» հիմնադրամի մարդասիրական բեռն առաքվել Էր այլ չվերթով: Այն արդեն գտնվում Է «Հմեյմիմ» օդանավակայանում: Իհարկե, Ելիզավետա Գլինկայի գործը մենք ավարտին կհասցնենք: Դա նրա առաջին ուղեւորությունը չԷր Սիրիա»,- ասել Է Ցալիկովը:

«Պաշտպանության նախարարը որոշում Է ընդունել բուժհիմնարկներից մեկին նրա անունը շնորհելու մասին»,- հավելել Է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում