Բելառուսում սուգ Է հայտարարված ռուսական Տու-154 ինքնաթիռի աղետի կապակցությամբ

Ի նշան Ռուսաստանի հետ համերաշխության, որը դեկտեմբերի 26-ին սգում Է Տու-154-ի կործանման զոհերի համար, Բելառուսում սգո օր Է հայտարարված: Մարդիկ ծաղիկներ ու մոմեր են բերում Մինսկում Ռուսաստանի դեսպանատան մոտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարությամբ, ամբողջ երկրում պետական հիմնարկների շենքերի վրա խոնարհված են դրոշները, ռադիոյում եւ հեռուստատեսությունում չեղարկված են ժամանցային ծրագրերը:

Ավելի վաղ Լուկաշենկոն ցավակցություն Է հայտնել ռուս ժողովրդին, ինչպես նաեւ զոհվածների ընտանիքներին: «Այդ ողբերգությունը մեր ընդհանուր ցավն Է, եւ Բելառուսն այսօր սգում Է Ռուսաստանի հետ միասին»,-ասել Է նա:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռը, որը Մոսկվայից ուղեւորվում Էր Սիրիա, դեկտեմբերի 25-ի առավոտյան կործանվել Է Սեւ ծովում: Գերատեսչության տվյալներով, օդանավում եղել Է 92 մարդ՝ անձնակազմի ութ անդամներ եւ 84 ուղեւոր, այդ թվում՝ ութ զինվորական, Ալեքսանդրովի անվան անսամբլի 64 արտիստ, ռուսական հեռուստաալիքների ինը ներկայացուցիչներ, «Արդար օգնություն» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գնինկան, որն ավելի հայտնի Է որպես բժիշկ Լիզա, երկու զինծառայող, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում