Թրամփի թիմը պատրաստվում է չեղարկել Օբամայի հրամանագրերի 70 տոկոսը

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնակալությունից հետո մտադիր Է չեղարկել այն հրամանագրերի մոտավորապես 70 տոկոսը, որոնք գործողութան մեջ են դրվել պետության գործող ղեկավար Բարաք Օբամայի որոշմամբ: Այդ մասին հայտարարել Է Թրամփի անցումային թիմի անդամ, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչը Fox News-ին տված հարցազրույցում:

Հանրապետականը նշել Է, որ դրա համար կպահանջվի իրավաբանների որակյալ խմբի աշխատանքը:

Գինգրիչը հատկապես հիշատակել Է առողջապահության ոլորտում Օբամայի նախաձեռնած բարեփոխումը, որը ժամանակին հարուցել Էր հանրապետականների խիստ քննադատությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում