Հալեպում մարդկանց զանգվածային թաղումներ են հայտնաբերվել՝ կտտանքների հետքերով

Ռուս զինվորականները զանգվածային թաղումներ են հայտնաբերել Հալեպի՝ զինյալներից ազատագրված շրջաններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Հալեպի՝ այսպես կոչված ընդդիմության կողմից թողնված շրջանների միայն առաջին հետազոտությունները կարող են շատերին ցնցել: Հայտնաբերվել են վայրագ կտտանքների ու հաշվեհարդարների ենթարկված տասնյակ սիրիացիների թաղումներ: Շատերի մոտ բացակայում են մարմնամասերը, մեծ մասը գնդակահարված Է գլխից»,-դեկտեմբերի 26-ին հայտարարել Է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Նա հավելել Է, որ Հալեպում նաեւ հայտնաբերվել են զինամթերքի եւ ծանր սպառազինության պահեստներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում