Ավտոբուսում դրամապանակներ գողացած տղամարդը հայտնաբերվել է

Երևանի Թադևոսյան փողոցի թիվ 3/1 հասցեի մոտ Երևան քաղաքի վարչության ծառայողները դեկտեմբերի 24-ին հայտնաբերել և գողություն կատարելու կասկածանքով Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 1964 թվականին ծնված Արտուշ Մ.-ին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է երկու կանացի դրամապանակ:

Արտուշ Մ.-ն հայտնել է, որ նույն օրը թիվ 44 երթուղու միկրոավտոբուսի սրահում դրամապանակները՝ 21.000 դրամ գումարով, գողացել է մի կնոջ պայուսակից:
Պարզվել է, որ տուժողը 1948 թվականին ծնված Մարինե Վ.-ն է:
Կատարվում է հետաքննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում