Քադիրովը Ելիզավետա Գլինկայի անունը շնորհեց Գրոզնու մանկական հիվանդանոցին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը որոշում Է ընդունել հավերժացնել Սեւ ծովում Տու-154 ինքնաթիռի աղետից զոհված «Արդար օգնություն» հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկայի հիշատակը եւ նրա անունը շնորհել Գրոզնու Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցին:

«Իմ կողմից որոշում Է ընդունվել Ելիզավետա Պետրովնայի անունը շնորհել Գրոզնի քաղաքի Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցին»,-դեկտեմբերի 26-ին ասել Է Քադիրովը «Ինտերֆաքս»-ին:

Բացի այդ, Քադիրովը հետմահու «Չեչնիայի Հանրապետության հանդեպ վաստակի համար» մեդալով Է պարգեւատրել Ա.Վ. Ալեքսանդրովի անվան երգի-պարի անսամբլի՝ ավիաաղետից զոհված գեղարվեստական ղեկավար Վալերի Խալիլովին:

«Վստահ եմ, որ այս մեծ մարդկանց անունները ընդմիշտ կգրվեն Ռուսաստանի պատմության մեջ»,-ասել Է Չեչնիայի ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում