ՀՅԴ-ի օրակարգում ընտրություններին դաշինքով մասնակցելու հարց չկա

ՀՅ Դաշնակցություն կուսակցության օրակարգում առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու հարց չկա: Դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Մենք 99 տոկոսով ընտրություններին մասնակցելու ենք միայնակ: Դաշինքի հարց այս պահին մեր օրակարգում չկա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Վարդանյանը:

Պատգամավորը հավելեց, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է և չբացառեց, որ կարող են լինել փոփոխություններ իրենց օրակարգում, սակայն հավելեց, որ այս պահին որևէ քաղաքական ուժի հետ դաշինք կազմելու հարց չեն քննարկում և օրակարգում նման հարց չունեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում