Իրանը զինավարժություններ Է անցկացնում C-300 համակարգերի օգտագործմամբ

Իրանի հարավում դեկտեմբերի 26-ին մեկնարկած լայնածավալ հակահրթիռային վարժանքներին մասնակցելու են Ռուսաստանի կողմից մատակարարված հակաօդային պաշտպանության C-300 համակարգերը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Զինավարժությունները կտեւեն երեք օր եւ կանցկացվեն Պարսից եւ Օմանի ծոցերին հարող շրջաններում, ինչպես նաեւ Խուզիստանի, Ֆարսի եւ Քերմանի նահանգներում: Դրանցում, ինչպես նշում են իրանական ԶԼՄ-ները, ներգրավված են ցամաքային զորքեր, ռազմաօդային ուժեր, ռազմածովային նավատորմը եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հակահրթիռային պաշտպանության զորքերը:

Ավելի վաղ տեղեկացվել Է, որ Ռուսաստանն ավարտել Է Իրանին C-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը: Իրանական ԶԼՄ-ների տվյալներով՝ դրանք տեղակայվել են, մասնավորապես, Ֆորդոյի ուրանի ձեռնարկության մերձակայքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում