«Փաստ». Հովիկ Աբրահամյանը խոստացել է դառնալ Գարիկ Մովսիսյանի եղբոր հարսանիքի քավորը

Ապրիլյան պատերազմի ընթացքում Տավուշի մարզը ևս զոհ ունեցավ. Լեռնային Ղարաբաղում զոհվեց 19–ամյա Գարիկ Մնացականի Մովսիսյանը: Նա շուրջ մեկ տարի էր ծառայել: Գարիկի ընտանիքը սոցիալապես վատ վիճակում է, հայրը բանվոր–շինարար է: Գարիկը ավագ եղբայր ունի, քույրը 21 տարի առաջ բոտուլիզմից էր մահացել:

«Փաստի» տեղեկություններով՝ երեկ Հովիկ Աբրահամյանը Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջան է այցելել, եղել Զորականում, ծանոթացել իր աջակցությամբ կառուցվող տան շինարարության ընթացքին: «Հրաժարականից հետո ևս Աբրահամյանը շարունակել է օժանդակությունը Գարիկի ընտանիքին: Երեկվա այցի ընթացքում նա կարգավորել է ջեռուցման և այլ հարցերի հետ կապված վերջին ֆինանսական խնդիրները: Հ. Աբրահամյանը Գարիկի ավագ եղբորը` 27–ամյա Վլադիմիր Մովսիսյանին, խոստացել էր նաև, որ եթե ամուսնանա՝ կդառնա նրա հարսանիքի քավորը»,- հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում