«Հայկական ժամանակ». Փողոցների թերի մաքրված լինելուց բացի, լրացուցիչ դժվարություններ է ստեղծում նաև նախատոնական աժիոտաժը

«Հայկական ժամանակ»-ում կարդում ենք. «Ինչպես և սովորաբար լինում է ձյան տեղումների օրերին, Երևանը երեկ կրկին կաթվածահար վիճակում էր. մայրաքաղաքի գրեթե բոլոր վարչական շրջաններում խցանումներ էին: Որոշ համայնքներում դրանք նույնիսկ կիլոմետրերի էին հասնում:

Դեռ առավոտից սկսած խցանումներն ավելի ընդգրկուն դարձան աշխատանքային օրվա ավարտին: Մայրաքաղաքի կենտրոնում հաստատված խցանումը երեկոյան հասնում էր Արցախի փողոցից դեպի «Հայրենիք» կինոթատրոն տանող ճանապարհ, Իսակովի պողոտա, Արշակունյաց պողոտա; Ամենամեծ խցանումը, թերևս, Գարեգին Նժդեհ փողոցում էր:…

Կարելի է պնդել, որ Երևանի ավտոճանապարհների այս վիճակը կպահպանվի առաջիկա օրերին ևս: Փողոցների սառցակալումից ու թերի մաքրված լինելուց բացի երթևեկության համար լրացուցիչ դժվարություններ է ստեղծում նաև նախաամանորյա աժիոտաժը, որը գնալով ավելի ընդգրկուն է դառնալու»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում