«Առավոտ». Շահնազարյան. Ռուս-թուրքական հերթական ծրագիրը տապալելու մեր միակ հույսը Զինված ուժերն են

«Հայաստանի իշխանությունները քաղաքական իմաստով ի վիճակի չեն դիմակայելու ռուսական ծրագրին: Բայց, միևնույն ժամանակ, վստահ եմ, Հայաստանը համաձայնությունը չի տա որևէ շրջանի վերադարձին: Այս իրավիճակում չեմ բացառում, որ կրկնվի ապրիլյան ռազմական գործողությունների սցենարը, որը տապալվեց ԼՂՀ Պաշտպանության բանակի շնորհիվ: Այդ սցենարի կրկնությունը առավել քան իրական է, ընդ որում՝ հաջորդ անգամ Ադրբեջանին ռազմական գործողություններում սպառազինությունների կիրառման ավելի լայն իրավունքներ կընձեռվեն Կրեմլից»,- «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշել է տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան, 1992-95 թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ շահնազարյանը:

Նա հավելել է. «Ռուս-թուրքական հերթական ծրագիրը տապալելու մեր միակ հույսը Զինված ուժերն են: Մի առիթով արդեն ասել եմ՝ կրկնեմ՝ հաջորդ պատերազմը, որն, իմ կարծիքով, անխուսափելի է, լինելու է հայրենական պատերազմ: Ժամկետները կորոշի Ռուսաստանը՝ կախված աշխարհաքաղաքական զարգացումներից»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում