«Հայկական ժամանակ». Արագածոտնի մարզի պատգամավորացուները

«2017 թ. խորհրդարանական ընտրություններում Արագածոտնի մարզի թիվ 15 ընտրատարածքից ռեյտինգային կարգով ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու ցանկություն ունեն պատգամավոր Մնացական Մնացականյանը և նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը։

Եթե Մնացականյանն այդ ընտրատարածքից 2012թ. է մեծամասնական ընտրակարգով դարձել պատգամավոր, ապա Մանուկյանը նույն կերպ 2007-ին։ Նրանք երկուսն էլ ծնունդով այդ տարածաշրջանից են։ Նշենք, որ այդ ընտրատարածքն ընդգրկում է Թալինն ու սույն ենթաշրջանի գյուղերը և Աշտարակի մի մասը։ Մնացականյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նորից ցանկանում է այդ ընտրատարածքից ռեյտինգային կարգով պատգամավոր դառնալ, բայց կուսակցությունը պետք է նման որոշում կայացնի։ «Ցանկությունը մի խնդիր է, կուսակցության որոշումն այլ։ Կուսակցությունը պետք է խորհրդի նիստ անի ու որոշում կայացնի, հասկանան որ տարածաշրջանում ում առաջադրեն»,– մեզ հետ զրույցում ասաց նա»,–գրում է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում