Վրաստանի նախագահը ներում Է շնորհել 175 դատապարտյալների

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ներում Է շնորհել 175 դատապարտյալների: Այդ մասին դեկտեմբերի 27-ին նախագահի վարչակազմում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել Է Համաներման հարցերի հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն, տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ը:

Նա նշել Է, որ 122 դատապարտյալներ ազատազրկման վայրերից դուրս կգան արդեն այսօր, իսկ 53-ի պատժաժամկետները կրճատվել են:

«Վրաստանի նախագահը ներում Է շնորհել 175 դատապարտյալների: Նրանցից 122-ն այսօր իսկ դուրս կգան պատժական հիմնարկներից: Ինչ վերաբերում Է 53 դատապարտյալներին, նրանց պատժաժամկետները կրճատվել են: Ներման արժանացածներից 14-ը կանայք են, նրանցից 12-ն արդեն այսօր կլքեն ազատազրկման վայրերը, իսկ երկուսի պատժաժամկետը կրճատված Է»,-հավելել Է Քորիձեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում