Կայսերիի ահաբեկչության գործով ձերբակալվածների թիվն ավելացել է
27/12/2016 13:53
Նմանատիպ
Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքում դեկտեմբերի 17-ին իրականացված ահաբեկչության հետևանքով ձերբակալվածների թիվը հասել է 23-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ձերբակալված կասկածյալների հարցաքննությունը շարունակվում է:
Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող Էրջիես համալսարանի մասնաշենքի դիմաց դեկտեմբերի 17-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Զինվորականներին տեղափոխող ավտոբուսի կողքը պայթեցվել է ավտոմեքենա: Պաշտոնական տվյալներով` զոհվել է 14 զինվոր, 55-ը վիրավորվել են: Երկրի իշխանությունները կատարվածի պատասխանատու են ճանաչել Քրդական բանվորական կուսակցությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում