Ամերիկացիները Թրամփի նախագահ ընտրվելը համարել են տարվա ամենակարեւոր իրադարձությունը

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելն առաջին հորիզոնականն Է զբաղեցրել ամերիկացիների համար անցնող տարվա կարեւորագույն իրադարձությունների ցանկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է«Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ ամփոփելով դեկտեմբերի 9-ից մինչեւ 11-ն անցկացված համազգային հարցման արդյունքները:

Գործակալության տվյալներով՝ հարցվածների երեք քառորդը նախագահական ընտրությունները եւ դրանցում Դոնալդ Թրամփի հաղթանակը համարել Է տարվա ամենանշանակալի իրադարձությունը: 63 տոկոսը առավել կարեւոր Է համարում 2016 թվականին աշխարհի տարբեր երկրներում կատարված ահաբեկչական գործողությունները, իսկ 43 տոկոսը՝ Զիկա վիրուսի տարածումը:

Ամփոփելով տարվա արդյունքները՝ հարցվածների 18 տոկոսը հայտարարել Է, որ երկրի իրադրությունը դեպի լավն Է փոխվել, 33 տոկոսը կարծում Է, որ իրադրությունը վատացել Է, իսկ 47 տոկոսն այն կարծիքին Է, որ իրադրությունը մնացել Է նույնը, ինչ եւ 2015 թվականին:

Միեւնույն ժամանակ, ինչպես նշել Է AP գործակալությունը, «հարցվածների մեծամասնությունը կարծում Է, որ նոր տարում գործերն ավելի լավ կընթանան»: Նման կարծիք Է հայտնել հարցման մասնակիցների 55 տոկոսը, ընդ որում՝ առավել լավատեսորեն են տրամադրված Հանրապետական կուսակցության կողմնակիցները, որի թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթանակ Է տարել նախագահական ընտրություններում:

Ընդամենը հարցմանը մասնակցել են 1007 ամերիկացիներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում