Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվողը հայտնաբերվել է

Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Թադևոս Ա.-ն:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: 28-ամյա տղամարդը 2015 թվականի դեկտեմբերի 29-ից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում