Գերմանիայի քաղաքացիների կեսից ավելին վստահություն Է հայտնել Անգելա Մերկելին

Գերմանիայի ֆեդերալ կանցլեր Անգելա Մերկելն առաջվա պես մնում Է երկրի առավել մեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչը: Այդ մասին վկայում Է հասարակական կարծիքի հարցումը, որը Funke Mediengruppe-ի համար անցկացրել Է TNS Emnid-ը:

Գերմանիայի քաղաքացիների կեսից ավելին (56 տոկոսը) հավատում Է, որ Մերկելը կկարողանա հաղթահարել գալիք տարվա գլխավոր քաղաքական դժվարությունները: Այդ մասին հայտնել են գերմանական ԶԼՄ-ները:

Երկրորդ տեղում Գերմանիայի Քրիստոնեասոցիալական միության ղեկավար Հորսթ Զեեհոֆերն Է. գերմանացիների 39 տոկոսի կարծիքով, նա հաջողությամբ գլուխ կհանի 2017 թվականի մարտահրավերներից: Իսկ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար եւ փոխկանցլեր Զիգմար Գաբրիելին վստահում Է հարցվածների 35 տոկոսը:

Հարցման մասնակիցների մեկ երրորդից փոքր-ինչ պակասը (32 տոկոս) վստահություն Է հայտնել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին, որը շուտով պաշտոնաթող Է լինելու: Ինչպես եւ Գաբրիելը, Շուլցը մտնում Է կանցլերի պաշտոնի առավել հավանական թեկնածուների թվի մեջ՝ ԳՍԴԿ-ի հաղթանակի դեպքում:

Ընդ որում՝ հարցվածների 30 տոկոսը հանդես Է եկել Գերմանիայի միգրացիոն քաղաքականության խստացման օգտին:

Հարցումն անցկացվել Է դեկտեմբերի 20-21-ին, դրան մասնակցել Է Գերմանիայի 1200 քաղաքացի:

Հավելենք, որ 2017 թվականին ընդհանուր ընտրություններում Մերկելը պատրաստվում Է չորրորդ անգամ իր թեկնածությունն առաջադրել Գերմանիայի կանցլերի պաշտոնում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում