Ելիզավետա Գլինկայի ֆոնդի՝ Սիրիայի համար նախատեսված բեռը տեղ Է հասցվել

Ելիզավետա Գլինկայի «Արդար օգնություն» հիմնադրամի մարդասիրական բեռը հասցվել Է «Հմեյմիմ” օդակայան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:

«Օգնությունը, որը նա մտադրվել Էր հանձնել Հալեպի բուժհաստատություններին, նրանց, ում նա խոստացել Էր, արդեն հասցվել Է Հմեյմիմի մեր բազա եւ մոտ ժամանակներս կհանձնվի հասցեատերերին»,- ասել Է Շոյգուն՝ դեկտեմբերի 27-ին ելույթ ունենալով սելեկտորային խորհրդակցության ժամանակ:

Նախարարը հավելել Է, որ արդեն որոշում Է ընդունվել Մոսկվայում պաշտպանության նախարարության բուժհաստատություններից մեկին Ելիզավետա Գլինկայի անունը շնորհելու մասին:

Ելիզավետա Գլինկան, որը նաեւ հայտնի Է որպես Դոկտոր Լիզա, գտնվում Էր Տու-154 ինքնաթիռում, որն աղետի ենթարկվեց դեկտեմբերի 25-ին Սոչիից թռչելուց հետո: Այդ ինքնաթիռում եղել Է 92 մարդ, որոնց թվում՝ լրագրողներ եւ Ալեքսանդրովի անվան երգի-պարի անսամբլի մասնակիցներ: Նրանք բոլորը զոհվել են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում