AM | RU | EN
USD
EUR
RUB

Կանխվել է Հայաստանից «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի արտահանման փորձը

Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունների աշխատակիցներն, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, դեկտեմբերի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում Երևան-Մոսկվա չվերթի ուղևոր Վլադիմիր Հովսեփյանի ուղեբեռի զննությամբ հայտնաբերել են շուրջ 100 գրամ մեթամֆետամին տեսակի թմրանյութ: Ճամպրուկում հայտնաբերված օղու ապակյա տարան օգտագործվել է որպես թաքստոց: Թմրանյութն առգրավվել է և ուղարկվել փորձաքննության, ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ պետական սահմանով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու դեպքի առթիվ: Վլադիմիր Հովսեփյանը նշված կասկածանքով ձերբակալվել է, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությամբ նշանակվել են դատաքիմիական և դատատոքսիկոքիմիական փորձաքննություններ՝ գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզելու նպատակով: ՊԵԿ քննչական վարչության հետ համատեղ շարունակվում է օպերատիվ աշխատանքը` դեպքի ամբողջական բացահայտման, թմրանյութի ձեռքբերման հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Միաժամանակ Պետական եկամուտների կոմիտեն նախատոնական օրերին շարունակում է խստորեն հետևել և բացահայտել հարկային օրենսդրությունը խախտողներին: ՊԵԿ ներքին անվտանգության և օպերատիվ հետախուզության վարչությունների համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է առանց պետական գրանցման՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 3 դեպք: Այսպես, պարզվել է, որ Գյումրիի բնակիչ Ժորա Խուրշուդյանը, շրջանցելով հարկային դաշտը, փորձել է շուրջ 1 տոննա 200կգ պարենային ապրանք իրացնել, որը նա ձեռք է բերել Գյումրիում տեղակայված պահեստներից, որոնք պատկանում են նույն քաղաքի բնակիչներ՝ Ժորա Ասլանյանին և Արթուր Գրիգորյանին, ովքեր առանց համապատասխան պետական գրանցման զբաղվել են առևտրային գործունեությամբ: Պահեստներում հայտնաբերվել է շուրջ 4 տոննա պարենային և տնտեսական ապրանք: Ուսումնասիրությամբ միաժամանակ բացահայտվել է, որ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների մի մասը վաճառվել է առանց դրոշմապիտակների: Նյութերն ուղարկվել են ՊԵԿ վարչական վարույթների իրականացման վարչություն՝ հետագա ընթացքը պարզելու համար:

Լրահոս
Հայոց ցեղասպանության մասին նյութի պատճառով Ադրբեջանում փակվել է ТНТ հեռուստաալիքը Գյումրիում ռուս զինծառայողի ենթադրյալ սպանության կասկածյալը բերման է ենթարկվել.նա 20-ամյա երիտասարդ է (թարմացված) Կառավարության ծրագրերն ուղղված են գյուղատնտեսության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը. ՀՀ վարչապետ Պատվաստումների շնորհիվ Հայաստանում 17 անգամ նվազել են ռոտավիրուսով պայմանավորված հոսպիտալացումները «Երկիր Ծիրանի» կուսակցությունը կմիանա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթին Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Մյունխենի սիմֆոնիկ նվագախումբը Տարոն Մարգարյանը խոստանում է վերանայել բոլոր ոլորտները, որոնցից քաղաքացիները գոհ չեն Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ավստրիական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽ պատգամավոր Ֆրանկ Էնգելին «Ելք»-ի օգտին քվեարկությունը դրական փոփոխությունների շարունակություն է. Փաշինյանը հանդիպեց ավանցիներին Երևանում աշակերտները զինտեխնիկայի կորուստն էապես նվազեցնող ռոբոտ են ստեղծել. բացահայտումներ ցուցահանդեսից Գերմանացիները հորդորում են Էրդողանի աջակից գերմանաբնակ թուրքերին լքել այդ երկիրը Թուրքիան պետք է փոխհատուցի իր արարքների համար. Ջեյմս Կրոմվելի հարցազրույցը «Խոստումը» ֆիլմի մասին ՄԻՊ-ի զեկույցում տեղ գտած առանձին ձևակերպումներ զուրկ չեն զգացմունքայնությունից. ՀՀ ոստիկանության արձագանքը Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալ քրգործով մեկ անձ ձերբակալվել է Երևանում ապրիլի 24-ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ Մարսելում բացվել է Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակը Թուրքիայում քրդերի հետ բախման հետևանքով թուրք զինվոր է սպանվել Նախարարը հյուրընկալել է Սան Խոսեի պետական համալսարանի նախագահին Հայոց ցեղասպանության զոհերի շտեմարանում արդեն տասնյակ հազարավոր մարդկանց անուններ են ընդգրկվել Մազարի Շարիֆի բազաներից մեկի վրա հարձակումից հայ խաղաղապահները չեն տուժել Հայ ժողովուրդը շարունակում է արդարություն պահանջել. Արամ Ա-ի ապրիլի 24-ի պատգամը Գյուլենի շարժման անդամ լինելու մեղադրանքով Թուրքիայում 42 հոգի է ձերբակալվել Ցեղասպանությունների ճանաչման հարցում Թուրքիան ամենավատ օրինակն է. Եվրոպայի հակառասիստական շարժման նախագահ Քաղաքացուն առևանգելու համար մեղադրանք է առաջադրվել 2 անձի Հայաստանը պետք է ստանձնի Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման գործընթացի համակարգումը. Արմեն Մարուքյան Բիբլոս քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես է բացվել Երևանցիների մեծամասնությունը կրկին կքվեարկի Տարոն Մարգարյանի օգտին. Gallup- ի հարցման արդյունքները Հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին ու նրանց ժառանգներին. Ջասթին Թրուդո Բարելավվել է Արցախի հրշեջ-փրկարարական ջոկատների տեխնիկական հագեցվածությունը ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայում ավարտվել է ուսուցման աշխատանքների ստուգման գործընթացը Անվճար երթուղիներն ապրիլի 24-ին այցելուներին կտեղափոխեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Անվճար երթուղիներն ապրիլի 24-ին այցելուներին կտեղափոխեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Մեկնարկել են «Անվտանգ Հայաստան» խորագրով միջազգային ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները Նավթի գները նվազել են Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով 3 հոգի մահացել են 2017-ի առաջին եռամսյակում արձանագրվել են տնտեսական հուսադրող ցուցանիշներ. Վարչապետն այցելել է Տնտեսական զարգացման նախարարություն Հայ համայնքը Երուսաղեմում թուրքական հյուպատոսարանի դիմաց բողոքի ակցիա կանցկացնի «Ֆրանսիայի ընտրություններում Մարին Լը Պենի հնարավորությունները անուղղակիորեն ավելացել են».Նարեկ Գալստյան Վայոմինգ նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan