Չգրանցված դեղորայքի վաճառքը կքրեականացվի. Լևոն Ալթունյան

«Ես երեկ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին հանձնարարեցի պատրաստել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով չգրանցված դեղերի վաճառքը կքրեականացվի: Առողջապահության նախարարությունն է թելադրում խաղի կանոնները, և խախտել այդ կանոնները չի թույլատրվում: Եթե տուգանքները չեն բավականեցնում` հարցը կքրեականացվի», -այսօր տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

«Կաշառքի ժամանակ քրեական պատասխանատվության է ենթարկվում՝ և´ կաշառք վերցնողը, և´ տվողը: Չի կարող բերողը մեղավոր լինի, իսկ վաճառողը՝ ոչ: Վաճառողը պարտավոր է ստուգել բոլոր փաստաթղթերի օրինական լինելը, և ի կատարում վերցնի միայն օրինական ներմուծված դեղորայքը», – հավելեց նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում