Իրանը վերսկսել Է ձեռագործ գորգերի արտահանումը Միացյալ Նահանգներ

Իրանի դեմ Արեւմուտքի մի քանի տարի տեւած առեւտրական պատժամիջոցներից հետո Իսլամական Հանրապետությունում հայտարարվել Է Միացյալ Նահանգներ ձեռագործ գորգերի արտահանման վերսկսման մասին: Ինչպես հայտնել Է «Մեհր» գործակալությունը, վկայակոչելով Իրանի Գորգագործության ազգային կենտրոնի ղեկավար Համիդ Քարեգարի հայտարարությունը, «Միացյալ Նահանգներին գորգերի մատակարարումներն ընթացիկ իրանական տարվա (սկսվել Է 2016 թվականի մարտի 20-ին) ութ ամսվա ընթացքում նախորդ տարվա զրոյից արժեքային արտահայտությամբ հասել են 50 մլն դոլարի», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քարեգարը նշել Է, որ իրանական գորգերը հինգ տարի ներկայացված չեն եղել ամերիկյան շուկայում, ինչի արդյունքում նրանց տեղն զբաղեցրել Է հնդկական արտադրության համանման արտադրանքը: Նախքան պատժամիջոցների սահմանումը ԱՄՆ-ն իրանական գորգերի իրացման առաջատար շուկան Էր, որտեղ դրանց տարեկան վաճառքները հասնում Էին 82 մլն դոլարի, ինչը կազմում Էր ամբողջ աշխարհում գորգերի վաճառքների 16,5 տոկոսը: Պատժամիջոցների հինգ տարվա ընթացքում գորգերի վաճառքները սրընթացորեն աճել են Չինաստանում. այստեղ արտահանումը տարեկան 8 հազար դոլարից ավելացել Է մինչեւ 8 մլն դոլար:

Պատժամիջոցները, որոնք սահմանվել Էին Թեհրանի միջուկային ծրագրի պատճառով, լուրջ վնաս են հասցրել իրանական նշանավոր ձեռագործ գորգերի արտահանմանը: Սակայն այժմ Իսլամական Հանրապետությունն աստիճանաբար ավելացնում Է դրանց մատակարարումն արտասահմանյան երկրներին եւ, Քարեգարի խոսքով, գորգերի արտադրության բնագավառում պահպանում Է աշխարհի առաջատարի դիրքը: Դրանք արտահանվում են ավելի քան հարյուր երկրներ: Քարեգարի տվյալներով՝ ներկայում գորգագործությամբ զբաղվում են ավելի քան մեկ միլիոն իրանցիներ. նրանք տարեկան արտադրում են մոտավորապես 5 մլն քառ ակուսի մետր եզակի արտադրանք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում