ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգիրքն այլընտրանք չունի, այն ուժի մեջ կմտնի. Պեսկով

Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքն այլընտրանք չունի, այն ուժի մեջ կմտնի, թեեւ Ղրղզստանը մի շարք դիտողություններ ունի: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Մեկնաբանելով ԵԱՏՄ-ի նոր Մաքսային օրենսգրքի նախագիծն ստորագրելու Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի սկզբնական հրաժարումից հետո Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստեղծված իրադրությունը, Պեսկովը նշել Է, որ «ղրղզական կողմն առանձին դիտողություններ ունի, որոնք հիմնականում կապված են ֆիտոսանիտարական հսկողության հետ»: «Դա միանգամայն նորմալ աշխատանքային իրադրություն Է: Օրենսգիրքը կենսունակ Է, այն այլընտրանք չունի եւ վաղ թե ուշ, անկասկած, այն ուժի մեջ կմտնի»,-ասել Է Պեսկովը: Ընդ որու մ, նա հավելել Է, որ Մաքսային օրենսգրքի նկատմամբ ԵԱՏՄ-ի երկրների մոտեցումների ներդաշնակեցումը կշարունակվի նախարարների կաբինետների մակարդակով:

«Բնականաբար, յուրաքանչյուր երկիր, որը մասնակցում Է ԵԱՏՄ-ին, հոգ Է տանում իր շահերի մասին: Բոլոր երկրների շահերի ներդաշնակեցումը բարդ աշխատանք Է, որը, պետությունների ղեկավարների պայմանավորվածության համաձայն, կշարունակվի կառավարությունների մակարդակով»,-ասել Է Պեսկովը:

Նա հավելել Է, որ փաստաթուղթը կհաստատվի նաեւ Մինսկում, չնայած այն բանին, որ նախօրյակին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներկա չի եղել ԵԱԲՏԽ-ի նիստին: «Հիմնականում բոլոր դրույթները համաձայնեցված Էին փորձագիտական մակարդակով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի մակարդակով: Սա այն բաժակն Է, որն ավելի շուտ լիքն Է, քան կիսադատարկ»,-ասել Է Պեսկովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում