Պուտինը տվել Է Ղրիմին գազի մատակարարման մեկնարկը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տվել Է մայրցամաքային Ռուսաստանից Ղրիմին գազի մատակարարման մեկնարկը այն բանից հետո, երբ ավարտվել են ՌԴ-ի մայրուղային գազատարներին թերակղզու գազափոխադրման համակարգի միացման աշխատանքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: «Կրասնոդարի երկրամաս-Ղրիմ» գազամուղի գործարկումը թույլ կտա գազի անխափան մատակարարմամբ ապահովել թերակղզու բոլոր կատեգորիաների սպառողներին: «Սա եւս մեկ շատ կարեւոր որոշում Է տեւական հեռանկարով Ղրիմի զարգացման համար: Ղրիմի թերակղզուն ռուսական մայրուղային գազի մատակարարումը մեզ թույլ կտա միանգամայն նոր իրադրություն ստեղծել այստեղ տնտեսական ամբողջ համալիրի զարգացման տեսանկյունից»,-ասել Է Պուտինը գազամուղի գործարկման արարողությանը: Ռուսաստանի ղեկավարն այդ իրադարձության կապակցությամբ շնորհավորել Է թերակղզու բնակիչներին, բանվորներին ու բոլոր նրանց, ովքեր մա? ?նակցել են գազամուղի շինարարությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում