Արծվիկ Մինասյանը բնապահպանության ոլորտի խնդիրներից հատկապես շեշտեց կոռուպցիոն ռիսկերը

Բնապահպանության նախարարությունում կատարվել են աշխատանքներ ոլորտի խնդիրներն ախտորոշելու համար, որոնց լուծումները կտրվեն 2017 թվականին:

Այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ով ամփոփեց գերատեսչության 2016 թվականի գործունեության արդյունքները:

«Խնդիրները մի քանիսն են. համակարգային կոռուպցիոն ռիսկերը, ոլորտի օրենսդրության իրավակիրարկումը բավարար չէ, բացակայում են շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների կառավարման էկոհամակարգային մոտեցումները: Ինչպես նաև բացակայում է բնական կապիտա? ?ի և էկոհամակարգային ծառայությունների, տնտեսական արժեքային գնահատման համակարգը, չկա շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների միասնական պետական մոնիթորինգի, տեղեկատվական կառավարման համակարգ։ Կարող եմ ասել նաև, որ ցածր հասցեականություն ունեն բնօգտագործման և բնապահպանական վճարներից գոյացած գումարները, ձևավորված չէ բնապահպանական թույլտվությունների միասնական համակարգ, բնապահպանական պետական վերահսկողության արդյունավետությունը խիստ ցածր է»,- շեշտեց Արծվիկ Մինասյանը։

Շարունակելով խնդիրների բարձրաձայնումը՝ նա հավելեց, որ ջրավ ազանային կառավարումն իրականացվում է ցածր արդյունավետությամբ, ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցությունը ցածր մակարդակի վրա է, և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգերն անարդյունավետ են։
«Արդյունքում պայմաններ չեն ստեղծվել, որպեսզի քաղաքացիները սահմանադրությամբ երաշխավորված իրենց իրավունքը` առողջ, անվտանգ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը օգտագործեն»,- ասաց նախարար Մինասյանը:

Ըստ նախարարի, բնական ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարումը չի նպաստում տնտեսության աճին և քաղաք ացիների բարեկեցության բարձրացմանը: Ստեղծված պայմաններում ՀՀ բնապահպանության նախարարության ոլորտի տեսլականն է բնական ռեսուրսների գերշահագործումից և շրջակա միջավայրի աղտոտումից անցում կատարել դեպի էկոլոգիապես մաքուր աշխատատեղերի ստեղծում, իրական կայուն տնտեսական աճի ապահովում, շրջակա միջավայրի աղտոտման, ռեսուրսների աղքատացման և դեգրադացիայի կանխարգելում: Այս նպատակով պետք է կատարվեն օրենսդրական փոփոխություններ, կանաչ տնտեսության ներդրման հայեցակարգի մշակում, բնապահպանության ոլորտում թույլտվությունների և լիցենզիաների մեկ պա տուհանի սկզբունքով և էլեկտրոնային եղանակով տրամադրելու սկզբունքի կիրառում: Բնապահպանական վերահսկողության ուժեղացման նպատակով նախատեսվում է միասնական տեսչական մարմնի ստեղծում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում